«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ազատ կարձակվի ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը

Ազատ կարձակվի ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը
13.01.2013 | 16:34

Վաղն առավոտյան, ի թիվս այլ քաղբանտարկյալների, ազատ կարձակվի ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին օգտվել է իր օրենսդրական իրավունքից և այսօր ստորագրել «Համաներման մասին» օրենքը։ Նա օգտվել է իր իրավունքից այն բանից հետո, երբ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրորդ անգամ հրաժարվել է ստորագրել այն։ Ուսուպաշվիլիի խոսքով՝ այս օրենքի ընդունումը բանտերում նորմալ պայմանների բացակայության փոխհատուցումն է։ «Այսուհետ ոչ ոք չի հետապնդվի իր քաղաքական հայացքների և այլակարծության համար»,- ասել է նա

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է վրաց իշխանությունների կողմից 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին դատավարության արդյունքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», ,խուլիգանությանե և «զենքի պահպանման» շինծու մեղադրանքներով:

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ